Հայտնի դարձան «Վահան Թեքեյան» 10-րդ մրցանակաբաշխության հաղթողները18 ապրիլի 2011 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության թվով 10-րդ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ ինը անվանակարգում ամփոփվեցին 2010թ. հաղթողները: Ինչպես նշեցին մրցանակաբաշխության կազմակերպիչները, հայտերի ներկայացման համար հատկացվում է վեց ամիս ժամանակ: 2010 թ.-ի հայտատուների թիվը հասել է շուրջ 120-ի, որից միայն «Գեղանկարչություն» անվանակարգում ներկայացվել է 55 նկար: Յուրաքանչյուր անվանակարգում ստեղծվել էր հատուկ կոմիտե, որի անդամների որոշմամբ այսօր պարգևների արժանացան ինը արվեստագետ: Մրցանակը ընդգրկում էր պատվոգիր և 1000 ԱՄՆ դոլար գումար: «Գեղարվեստական գրականություն» բաժնում մրցանակի արժանացավ Գուրգեն Խանջյանը իր «Նամակներ ընթացքից» էսսեների և բանաստեղծությունների ժողովածուի համար: «Գեղանկարչություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարեն Աղամյանը իր «Գաղթ» կտավով: «Քանդակ» անվանակարգի հաղթողն է Զավեն Կոշտոյանը իր «Գյումրիի կանայք կամ բաղնիք գնացողները» քանդակով, «Երաժշտություն» անվանակարգում հաղթող դարձավ Ստեփան Սուքիասյանը իր կամերային երաժշտության և երգչախմբի համար ստեղծած «Աղոթքի վերջին տողը» ստեղծագործության համար: Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալերոն Ռուբեն Մուրադյանը «Սպարտակ» բալետում Սպարտակի դերակատարման համար դարձել է «Թատրոն» անվանակարգի հաղթող: «Ռադիո և հեռուստատեսություն» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արարատ» հեռուստաընկերության լրագրող Անահիտ Թադևոսյանը, իսկ «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում անվանակարգում հաղթեց թերթի միջազգային լրահոսի պատասխանատու` Անահիտ Հովսեփյանը: ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը արժանացավ «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգի պարգևին: Մանկապատանեկան «Արա Մարալ» անվանակարգում հաղթող ճանաչվեց մանկագիր Սուրեն Մուրադյանը «Մանկական երգարան և մանկական պիեսներ» շարքի համար: Մրցանակաբաշխության նախագահներն էին Աելիտա Դոլուխանյանը, Հրավարդ Հակոբյանը, Արմեն Ամիրյանը, Արտաշես Հովհաննիսյանը, Հակոբ Ավետիքյանը, Դավիթ Ղազարյանը և Տիգրան Հեքեքյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |