ՀՀՇ-ին ևս ուղարկել են Մատենադարանի մոտ![]() 18 ապրիլի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ս/թ. ապրիլի 15-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. մայիսի 4-ին ժամը 16.00-23.00-ն /մոտավոր/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում /հանրահավաք/ և Ազատության հրապարակ - Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Հ. Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 18.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. մայիսի 4-ին և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը: Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հաղորդում է Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |