Վրաստանի ՊՆ ղեկավարն արդյունավետ է համարում իր առաջին այցելությունը Հայաստան![]() 18 ապրիլի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային: Նախագահը կարևորել է երկու երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի և այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է հարևան Վրաստանը տեսնել խաղաղ, կայուն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին` բարեկեցիկ պայմաններում իր ապագան կառուցելիս: Վրաստանի պաշտպանության նախարարը նշելով, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան` հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպումն ու քննարկումները համարել է արդյունավետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |