Միքայել Պողոսյան. Շատ հաճախ մրցանակները ժամանակին չեն տալիս կամ տալիս են ոչ արժանի մարդկանց

Միքայել Պողոսյան. Շատ հաճախ մրցանակները ժամանակին չեն տալիս կամ տալիս են ոչ արժանի մարդկանց

PanARMENIAN.Net - ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը գտնում է, որ հիմա հայ արվեստագետը թերի է գնահատվում բոլորի կողմից: Ըստ նրա, արվեստագետին պետք է արժանացնել ուշադրության: «Շատ թերի է գնահատվում հայ արվեստագետը: Այսօրվա մեր ամենամեծ մրցանակը կլիներ այնպիսի պայմաններ ստեղծելը, որ արվեստագետը հնարավորություն ունենա ստեղծագործելու, հատկապես կոլեկտիվ արվեստի մեջ»,- ասաց նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որի շրջանակներում նա արժանացավ «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգի մրցանակին:

«Ես շատ շոյված կլինեի, եթե իմ ծանոթ արվեստագետներն էլ արժանանային ուշադրության, թե մրցանակի և թե այլ հարցերում: Շատ հաճախ մրցանակները ժամանակին չեն տալիս կամ տալիս են ոչ արժանի մարդկանց»,-հավելեց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---