Իգոր Լևիտինը գոհ է, որ Եկատերինբուրգում Տիգրան Սարգսյանի հետ կազմած ծրագրերը կյանքի են կոչվում![]() 18 ապրիլի 2011 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինին։ Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում` վարչապետ Սարգսյանը նշել է. «Մեր հանդիպումները մշտապես թույլ են տալիս համաձայնեցնել մեր գործողությունները և վերհանել այն հարցերը, որոնց լուծումն անհրաժեշտ է խթանել, ինչպես նաև գրանցել այն հաջողությունները, որոնք արձանագրել ենք: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա մեզ առաջ մղել մեր հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում առկա բոլոր ծրագրերը»: Իր հերթին Իգոր Լևիտինն ընդգծել է. «Հաճելի է, որ այս հանդիպումը տեղի է ունենում միջտարածաշրջանային համաժողովի և ցուցահանդեսի շրջանակում: Մենք Եկատերինբուրգում քննարկել էինք նման միջոցառման կազմակերպման մանրամասները, և այն ամենը, ինչ մենք միասին ծրագրում ենք, ստացվում է: Ցանկալի է, որ հետագայում նույնպես այդպես լինի»: Հանդիպման ընթացքում Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը քննարկել են հանձնաժողովի վերջին` 12-րդ լիագումար նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը։ Հաջորդիվ ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարն ստորագրել են արձանագրություն քննարկման արդյունքների հիման վրա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |