Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի պաշտպանության նախարարը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Ախալայան հարգանքի տուրք մատուցեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` պսակ դնելով Հուշահամալիրում և ծաղիկներ` Անմար կրակի մոտ:

Ինչպես հաղորդել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Վրաստանի պաշտպանության նախարարն այցելեց թանգարան, որտեղ գրառում կատարեց գրանցամատյանում, ինչպես նաև ջրեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի տնկած ծառը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---