Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի Օլիմպիական խաղերի 250 մասնակիցների օրհներգերը19 ապրիլի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի 2012 թվականի ամռանը բրիտանական մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի 250 մասնակիցների օրհներգերը: Ձայնագրությունների շուրջ աշխատանքը կմեկնարկի մայիսին և կավարտվի սեպտեմբերին: Ձայնագրությունը տեղի կունենա հանրահայտ «Էբբի Ռոուդ» լոնդոնյան ստուդիայում, որտեղ ժամանակին իրենց ալբոմներն էին ձայնագրում «Բիթլզն» ու «Փինք Ֆլոյդը», հաղորդում է newsru.com-ը: Օլիմպիադայի մասնակից երկրների օրհներգերի կատարմանը կմասնակցեն Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի 36 երաժիշտներ: Աշխատանքն ընդհանուր առմամբ 6 սեսիա կտևի` 50 ժամ: Նվագախումբը կղեկավարի բրիտանացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆիլիպ Շեպարդը: Նա նոր գործիքավորում է պատրաստել «Աստված, փրկիր թագուհուն» բրիտանական ազգային օրհներգի համար, որը կատարվեց 2008 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի ժամանակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |