Commerzbank-ն Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի համար

Commerzbank-ն Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով փոխանցումների բարձր որակի համար

PanARMENIAN.Net - Գերմանական Commerzbank-ը Արդշինինվեստբանկին շնորհել է մրցանակ` SWIFT համակարգով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Արդշինինվեստբանկի կողմից Commerzbank-ի միջոցով կատարված փոխանցումների շուրջ 99 տոկոսը համապատասխանել են պահանջվող միջազգային ստանդարտներին, ինչի շնորհիվ Commerzbank-ում դրանք մշակվել են ավտոմատ կերպով` առանց մարդկային գործոնի միջամտության: Այս մրցանակը մեկ անգամ ևս վկայում է Արդշինինվեստբանկի անձնակազմի աշխատանքային բարձր պատասխանատվության, մասնագիտական հմտության և արհեստավարժության մասին:

Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ պաշտոնակատար Կարապետ Գևորգյանի խոսքերով. «Նման մրցանակները մեզ պարտավորեցնում են լինել առավել ուշադիր և պատասխանատու, թե’ մեր հաճախորդների, և թե’ արտերկրի գործընկեր բանկերի նկատմամբ: Օրերս մենք հանդիպում ենք ունեցել Commerzbank-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վստահություն ենք հայտնել մեր բանկերի միջև հետագա համագործակցության խորացման և ամրապնդման վերաբերյալ: Հավաստիացնում եմ, որ Արդշինինվեստբանկը շարունակելու է մնալ վստահելի և հուսալի գործընկեր իր բոլոր` թե’ բանկային և թե’ ոչ բանկային հաճախորդների համար», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---