«Ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - «Ժամանակ» թերթի հաղորդմամբ ապրիլի 17-ին` Կարեն Դեմիրճյանի տարեդարձի օրը, Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, վերջինիս շիրիմին այցելելիս, հանդիպել են ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու «Ժառամգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ինչպես իր հերթին նշում է «Հրապարակը», Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցել է առաջին նախագահին, և նրանք զրուցել են մոտ 15 րոպե: Ոչ Ժառանգությունը, ոչ էլ ՀԱԿ-ը չեն մեկնաբանում այդ հանդիպումը և չեն մանրամասնում ինչի վերաբերյալ է եղել ընդդիմադիրների զրույցը:

Մարտի 17-ին, երբ ՀԱԿ հանրահավաքը Մատենադարանի մոտից տեղափոխվել էր Ազատության հրապարակ, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բարևել հրապարակում այն օրերին հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո նրանց միջև վիրտուալ հակամարտություն էր սկսվել:

 Ուշագրավ
---