Քաղաքապետարանը մեկ ամիս շարունակ փորձելու է երևանցի ծնողներին արևածագին արթնացնել![]() 19 ապրիլի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առավելապես առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթևացնելու նպատակով, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում (22 աշխատանքային օր), իրականացվում է փորձնական ծրագիր: Ինչպես հաղորդում է Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը, Կենտրոն վարչական շրջանի թվով 16, Արաբկիրի` 5, Շենգավիթի` 2 և Էրեբունու մեկ դպրոցներում, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի 20 նախադպրոցական ուսումնական հաստատություններում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին: Այս մոտեցման համար հիմք է ծառայել դպրոցներում գարնանային արձակուրդի շրջանում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում նկատված տրանսպորտային հոսքերի զգալի կրճատումը: Փորձնական այս ծրագրի արդյունքների ամփոփումից հետո միայն կորոշվի մայրաքաղաքի բոլոր հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում այն ներդնելու նպատակահարմարության հարցը: Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի կանոնակարգման հետ կապված, նախատեսվում է բազմակողմանի ծրագրի իրականացում, որը ներառում է մի շարք ուղղություններ, այդ թվում. Ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի նվազեցում և դրանք միջին և մեծ տեղատարողությամբ ավտոբուսներով փոխարինում, Մայրաքաղաքում տեղաբաշխված խանութներին, մանրամեծածախ շուկաներին և առևտրային կետերին, սննդի օբյեկտներին մատակարարվող ապրանքների առաքման որոշակի ժամերի սահմանում, Միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների, ուսանողական ավտոբուսների համար մայրաքաղաքի մուտքերի մոտ գտնվող ավտոկայաններում կամ երթակարգավարական կայաններում վերջնականգառների սահմանում և քաղաքացիներին ներքաղաքային տրանսպորտով մայրաքաղաքի կենտրոն տեղափոխում, Ավտոկայանատեղիների կազմակերպմանն ու կանոնակարգմանն ուղղված միջոցառումների իրականացում: Երևանի քաղաքային տրանսպորտի ոլորտի զարգացման հայեցակարգի ամբողջական տարբերակն առաջիկայում կներկայացվի հանրության քննարկմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |