Ուկրաինայում բազմաթիվ միջոցառումներով կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ուկրաինայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ակցիաներ: Միջոցառումները սկսվել են ապրիլի 9-ին Կիևում, «Ռևոլյուցիա» կինոակումբում տեղի է ունեցել փաստագրական ֆիլմերի ցուցադրություն «Սովորական ցեղասպանություն» շարքից: Ցուցադրությունից առաջ Analitika տեղեկատվական գործակալության փորձագետ Երվանդ Երվանդյանը պատմել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմության մասին, ինչպես նաև Բաքվում, Սումգայիթում և Մարաղայում հայերի ջարդերի մասին: Ապրիլի 20-ից միջոցառումներ են նախատեսված Սիմֆերոպոլում, Օդեսայում, Դոնեցկում: Ապրիլի 23-ին Օդեսայում տեղի է ունենալու պատմաբան, Analitika.at.ua-ի փորձագետ Դավիթ Դավթյանի գրքի շնորհանդեսը`«Հայոց ցեղասպանությունն Օդեսայի բնակիչների աչքերով»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---