Մարկ Սաղաթելյանը գնահատել է «Տաշիր 2011»-ի շուրջ բարձրացած աղմուկը որպես սև PR ակցիա![]() 19 ապրիլի 2011 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հավանաբար, որոշ մարդիկ չեն հասկացել, որ «Տաշիր 2011» համահայկական երաժշտական մրցանակը շոու ծրագիր է, այլ ոչ թե բարեգործական ակցիա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «TASHIR Media»-ի գլխավոր տնօրեն Հրանտ Բաբասյանը: Նրա խոսքերով, ընկերությունը կարողացել է կազմակերպել հիանալի շոու, որը միայն դրական արձագանքներ է ստացել հայկական սփյուռքի կողմից: Իր հերթին, «Տաշիր 2011»-ի գլխավոր պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը հաղորդել է, որ մրցանակաբաշխությունը հավաքել է ամենաբարձր վարկանիշները: Նրա խոսքերով, հայ հեռուստադիտողների 80 տոկոսը դիտել են մրցանակաբաշխության հեռարձակումը: «Սակայն պետք է նշել, որ ինձ զարմացրել է շատ մարդկանց արձագանքն այն առիթով, որ հայկական էստրադայի աստղերին մրցանակաբաշխության ժամանակ նվիրել են բնակարաններ»,- ասել է նա: Միաժամանակ, նա գնահատել է դա որպես սև PR ակցիա: Նրա խոսքերով, «Տաշիր 2011»-ի մրցակիցները նախանձել են, որ այն այդքան հաջող է ընթացել: Անդրադառնալով նրան, թե ինչի հիման վրա են կազմակերպիչներն ընտրել տարբեր անվանակարգերում հաղթողներին, Սաղաթելյանն ասել է, որ ընտրությունը կատարվել է փաստերի, ինչպես նաև արտիստների արձանագրած հաջողությունների հիման վրա: Սակայն, նա խոստովանել է, որ ընտրությունը սուբյեկտիվ է եղել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |