Բարոնուհի Քերոլայն Քոքսը համարում է իրեն հայ ժողովիդ բարեկամը![]() 19 ապրիլի 2011 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած խորհրդարանական պատվիրակությանը: Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ նշեց, որ հայ ժողովուրդը շնորհակալ է բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար: Բարոնուհի Քոքսը, ընդգծելով, որ 1988 թ.-ից սերտորեն կապվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ իրեն համարում է հայ ժողովրդի բարեկամը, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման: Արտգործնախարարը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում: Արծարծվեց ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունը: Նախարար Նալբանդյանն ու բրիտանացի խորհրդարանականները քննարկեցին հայ-բրիտական փոխգործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ ենթատեքստում երկուստեք կարեւորվեց այս տարվա մարտին ԱԺ նախագահի` Լոնդոն կատարած այցելությունը եւ ՄԹ խորհրդարանի երկու պալատների ղեկավարների հետ ունեցած հանդիպումները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը եւ այդ ձեւաչափում ընթացող գործընթացներին: Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |