Իսրայելի քաղաքական գործիչները վախենում են Թուրքիայի արձագանքից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում19 ապրիլի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքական գործիչները գիտեն, թե ինչ է հետևելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը: Դա ազդելու է Իսրայելի տնտեսության և անվտանգության վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքերով, հրեա ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ նա իր վրա զգացել է ցեղասպանության ողբերգությունը: «Մենք կարծում ենք, որ Իսրայելը որպես պետություն պետք է ճանաչի այդ փաստը, բայց գոյություն ունի քաղաքականություն: Հայաստանում բնակվող հրեաները վրդովվել են, երբ Հայաստանում պարգևատրել են Իրանի նախագահին: Բայց կրկնում եմ, որ դա քաղաքականություն է: Որքան Իրանն է կարևոր Հայաստանի համար, այնքան Թուրքիան` Իսրայելի համար»,- ասել է Վարժապետյանը և հավելել, որ հավատում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Իսրայելը կարող է ճանաչել այդ փաստը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |