Հայաստանի և Ռուսաստանի էներգետիկները համատեղ նախագծեր են քննարկում Երևանում19 ապրիլի 2011 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանում տեղի ունեցավ «Համատեղ էներգետիկ ծրագրերը` որպես երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործոն» խորագրով կլոր սեղան, որն ընթանում է «Հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական նոր հեռանկարները» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումի շրջանակներում: Ինչպես նշել է հայկական կողմից կլոր սեղանի համակարգող, Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, այս կլոր սեղանի նպատակը էներգետիկ ոլորտում հնարավոր համատեղ նախագծերի քննարկումն է: Քննարկումների ավարտին հայկական և ռուսական ընկերությունների միջև արտադրվող ապրանքի մատակարարման մասին երկու պայմանագիր կստորագրվի: Ռուսական կողմից կլոր սեղանի համակարգող, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ, պետքարտուղար Յուրի Սենտյուրինն ընդգծել է, որ «այսօրվա ընդլայնված նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մտքերն այն մասին, որ էներգետիկան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունում», կամրապնդվեն կոնկրետ թվերով և նախագծերով, որոնք կիրականացվեն հայկական հողի վրա: Հայկական կողմից միջոցառմանը մասնակցում են ՀՀ ԷԲՊՆ նախարարության, «Հայռուսգազարդ» ՓԲԸ, այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ռուսական կողմից` ՌԴ էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» ԲԲԸ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ, «ՌուսՀիդրո» ԲԲԸ և այլ ընկերությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում կքննարկվեն էներգետիկայի բնագավառի (ատոմային էներգետիկա, նավթ և գազ, հիդրոէներգետիկա և այլն) գործնական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց զարգացման հեռանկարները, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |