Ստեփան Սաֆարյան. «Ժառանգության» օրակարգում այժմ դաշինքների հարց չկա![]() 19 ապրիլի 2011 - 16:37 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության օրակարգում այժմ այլ քաղաքական ուժերի հետ ալյանսների հարց չկա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով, դա բացատրվում է նրանով, որ կուսակցությունը չի համարում, թե այժմ նախընտրական փուլում է գտնվում: Ընդ որում, Սաֆարյանն ավելացրել է, որ այժմ կա ընդդիմադիր ուժերի միջև համագործակցության նոր բանաձև գտնելու խնդիր, և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության ղեկավարությունն ինտենսիվ բանակցություններ են վարում մյուս քաղաքական ուժերի հետ` ընդդիմադիր ուժերի համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Նա ընդգծել է, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին անպայման կտեղեկացնի հասարակայնությանն այդ բանակցությունների արդյունքների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |