Հայաստանի գավաթի «Բանանց»-«Միկա» կիսաեզրափակիչ խաղը կսպասարկի Արման Ամիրխանյանը

Հայաստանի գավաթի «Բանանց»-«Միկա» կիսաեզրափակիչ խաղը կսպասարկի Արման Ամիրխանյանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի «Բանանց»-«Միկա» պատասխան կիսաեզրափակիչ խաղը: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, այդ խաղի գլխավոր մրցավարը կլինի Արման Ամիրխանյանը: Նրան կօգնեն Արթուր Մուրադյանն ու Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ մրցավարն է Գևորգ Եղոյանը, խաղի տեսուչն է Գևորգ Հովհաննիսյանը:

Այդ թիմերի առաջին խաղում շատ գոլեր են խփվել, սակայն թիմերը բաժանվել են 3:3 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---