Պետդումայի վավերացմանն է ներկայացվել ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը![]() 19 ապրիլի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի տեղակայման երկարացման մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Երևանում 2010թ. օգոստոսի 20-ին, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Արձանագրության համաձայն երակարցվում է երկու երկրների միջև կնքված Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 49 տարի երկարացման մասին: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի պաշտպանությունից բացի ՀՀ Զինված ւոժերի հետ համատեղ պետք է ապահովի նաև Հայաստանի անվտանգությունը: 102-րդ ռուսական ռազմակայանը տեղակայված է Գյումրիում և մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում: Ռազմակայանը ենթարկվում է ՌԴ Հյուսիս-կովկասյան ռազմական տարածաշրջանի Անդկովկասի ռուսական զորքերի խմբին: Ռազմակայանը հագեցած է C-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Անձնակազմը հասնում է 5 հազարի: Ըստ կատարված փոփոխությունների պայմանագրի գործողության ժամկետը կերկարաձգվի ամեն 5 տարին մեկ, եթե կողմերից ոչ մեկը հերթական ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ գրավոր կերպով չիրազեկի հակառակ կողմին նրա գործողությունը կասեցնելու մտադրության մասին: Քանի որ ռուսական ռազմակայանը ՌԴ շահերի պաշտպանությունից բացի, հայկական ԶՈՒ-հետ համատեղ իրականացնում է նաև Հայաստանի անվտանգության պաշտպանությունը, ռուսական կողմը, ըստ փաստաթղթի, պարտավորվում է մատակարարել հայկական բանակը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական (հատուկ) տեխնիկայով: Բացի այդ, ռուսական ռազմակայանի զինվորական ստորաբաժանումները կգործեն կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |