Օշականում կայացավ ռուս զինվորներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը![]() 19 ապրիլի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Օշականում կայացավ 1827 թվականի Օշականի ճակատամարտում զոհված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ռուս ազատամարտիկներին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ Հայաստանում այցով գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասնակցությամբ: Բացմանը ներկա էին նաև Ռուսաստանի և Հայաստանի նախարարներ ու մարզպետներ, որոնք մասնակցում են Երևանում ընթացող Ռուս-հայկական առաջին միջտարածաշրջանային ֆորումին: Սերգեյ Նարիշկինը Ռուսաստանի ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին ընդհանուր պատմության հանդեպ հարգալից վերաբերմունքի համար: Օշականի հուշարձանը բարեկարգվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ: Աշխատանքները վարում էր «Պատվի խնդիր» Ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը` հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |