Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործընթացն անկասելի է, վստահ է հայ քաղաքագետը19 ապրիլի 2011 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը ժխտող լուրջ պատմական տեսություններ գոյություն չունեն: Այդ մասին Երևան-Մոսկվա «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայոց ցեղասպանությունը վկայագրված է տասնայկ հազարավոր փաստաթղթերում, դա փաստ է, որն անհնար է հերքել, և լրջորեն այն ոչ ոք չի հերքում»,-ասել է քաղաքագետը: Ըստ նրա, այն երկրները կամ կազմակերպությունները, որոնք մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, բացատրում են դա նրանով, որ դա իրենց չի վերաբերում, կամ, որ իրենք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Ես չեմ կարող ընդունել այն թեզը, որ ժողովրդի, ազգային հատկանիշով մարդկանց ոչնչացումը կարող է որևէ մեկին այս աշխարհում չվերաբերվել՝ այդ փաստը կամ չճանաչման փաստը սպառնում է յուրաքանչյուրին»,-ասել է Իսկանդարյանը: Նա հավելել է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը շարժվել է և այն արդեն հնարավոր չէ կանգնեցնել» ու Թուրքիան վաղ թե ուշ պարտավոր է ճանաչել այդ փաստը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |