Արտաշես Ներսիսյան. Հաճելի է, որ իմ երկու սաները կարողացան Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճել19 ապրիլի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Մենք առաջնությանն ամբողջական կազմով չէինք մասնակցում, բայց ես գոհ եմ արդյունքից, քանի որ իմ երկու ծանրամարտիկները 6 մեդալ նվաճեցին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Եվրոպայի փոխչեմպիոն դարձան Էլեն Գրիգորյանը (53կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ), որոնք նաև փոքր արծաթե մեդալներ նվաճեցին: «Էլենը չափահասների առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում, և մեզ համար շատ կարևոր է, որ նա մեդալներ նվաճեց: Իսկ Հռիփսիմեն մեր ամենաուժեղ և տիտղոսակիր մարզիկներից է, և ես կարող եմ ասել, որ նա նույնպես հաջող է ելույթ ունեցել: Բայց մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է լինելու»,- ասել է մարզիչը: Ներսիսյանի խոսքով, նախքան աշխարհի առաջնությունը հավաքականի մյուս անդամները կհասցնեն վերականգնվել և միանալ ընտրանուն: Ծաղկաձորում և Գյումրիում ծանրամարտիկները 7-8 ուսումնամարզական հավաք կանցկացնեն, իսկ նրանցից ոմանք կմասնակցեն տարբեր մրցաշարերի: «Քրիստինե Պետրոսյանը հունիսին ելույթ կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Մենք ներկայացուցիչ կունենանք նաև պատանիների Եվրոպայի առաջնությունում»,- նշել է Ներսիսյանը: Նշենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերին Փարիզում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |