Հայաստանն ու Իսրայելը Թուրքիայի վարչապետի համար հետաքրքրություն չեն ներկայացնում![]() 19 ապրիլի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն առաջնահերթ չեն Արդարության և զարգացման կուսակցության (AKP) համար: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաքում` ներկայացնելով AKP-ի նախընտրական մանիֆեստը: Նա Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բավականաչափ ջանքեր չգործադրելու, իսկ Իսրայելին` Mavi Marmara-ի հետ կապված միջադեպի համար: «Իսրայելը հարձակվեց խաղաղ նավի վրա և մեղավոր է Թուրքիայի ինը քաղաքացիների մահվան համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր դիրքորոշումն անփոփոխ է. մինչև Հայաստանը չհամաձայնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը և դադարի խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, երկու երկրների միջև հարաբերությունները սառեցված կմնան»,- ասել է Էրդողանը, գրում է թուրքական Today’s Zaman թերթը: Մանիֆեստում ընդգծվում է նաև, որ կովկասյան տարածաշրջանը կենսապես կարևոր է Թուրքիայի համար, ուստիև AKP-ն խիստ շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |