Դուբայի օփենում ամենահաջողը ելույթ ունեցավ Վլադիմիր Հակոբյանը` գրավելով 11-րդ տեղը

Դուբայի օփենում ամենահաջողը ելույթ ունեցավ Վլադիմիր Հակոբյանը` գրավելով 11-րդ տեղը

PanARMENIAN.Net - Դուբայում ավարտվեց միջազգային բաց առաջնությունը, որին մասնակցում էին 8 հայ շախմատիստներ:

Հայ շախմատիստներից ամենահաջողը ելույթ ունեցավ Վլադիմիր Հակոբյանը, որը 9 տուրերում 6,5 միավոր հավաքեց և իր ելույթներն ավարտեց 11-րդ տեղում: Դավիթ Հարությունյանը (Վրաստան) նույնպես 6,5 միավոր հավաքեց և գրավեց 14-րդ տեղը, հաղորդում է armchess.am-ը:

Առաջնությանը մասնակցում էին 167 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Սինգապուրից, Մալայզիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից, Եգիպտոսից և Ադրբեջանից:

Մրցանակային ֆոնդը կազմում էր 45 հազ. դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---