Հայկազուն Ալվրցյան. Վրաստանը հոգեբանորեն պատրաստ չէ ճանաչել Եղեռնը19 ապրիլի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Հայկազուն Ալվրցյանը գտնում է, որ Վրաստանը հոգեբանորեն պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Երբ Վրաստանի քննարկման է դրվել Եղեռնի ճանաչման հարցը խորհրդարանում, ադրբեջանական խմբակցությունը շատ ավելի վստահ է իրեն զգացել իր հակահայկական կեցվածքով, ինչն ուղղակիորեն համընկել է վրաց պատգամավորական կորպուսի տրամադրվածության հետ», -ապրիլի 19-ին լրագրողներին է ասել Հայկազուն Ալվրցյանը: Նա գտնում է, որ Վրաստանը վարում է հակահայկական քաղաքականություն, և հավելել է, որ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական հարցերն ավելի կարևոր են Վրաստանի համար, քան պատմական իրողությունը, իսկ հակահայկական կեցվածքը պետական մարմինների կողմից ճիշտ է չի հնչեցվում, սակայն, փոխարենը, դա արվում է հասարակական վերնախավի կողմից: Ըստ Ալվրցյանի, «Վրաստանի կողմից Եղեռնի չճանաչելը նաև վրաց-թուրքական դաշինքի արդյունք է»: Ալվրցյանը կարծում է, որ եթե խորհրդային ժամանակաշրջանում վրացիներն իրենց հակահայկական քաղաքականությունը սքողված էին վարում, ապա այժմ դա բացահայտ են անում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |