«Միհր» թատրոնը մասնակցեց IETM-ի թվով 30-րդ ամենամյա համաժողովին19 ապրիլի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-17-ը Ստոկհոլմում տեղի ունեցավ IETM-ի (Միջազգային ժամանակակից թատերական գործիչների միություն) թվով 30-րդ ամենամյա համաժողովը: Այս տարի համաժողովին մասնակցեց «Միհր» թատրոնը: Թատրոնի հիմնադիրներից մեկը` Շողակաթ Մլքե-Գալստյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացվել եվրոպական թատերական միավորումներից, Ֆրանսիայի թատրոններից մեկից ստացվել է համգործակցության առաջարկ, իսկ Yorkshire Dance Agency-ն ցանկացել է զբաղվել խմբի հյուրախաղերով: IETM-ը կազմավորվել է 1981 թ.-ին: Միության ստեղծման նպատակն է համախմբել թատրոնի և կատարողական արվեստի ներկայացուցիչներին, համագործակցության և գործնական հարաբերություններ հաստատելու նպատակով: Միության անդամներն են կատարողական արվեստի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից՝ թատրոններ, մշակութային կենտրոններ, հիմնադրամներ և այլ հաստատություններ: Տարեկան երկու անգամ IETM-ը իր շուրջ է համախմբում մինչև 600 անդամների: 2009 թ-ին «Միհրը» ներկայացրել է թատրոնի մյուս հիմնադիր Ցոլակ Մլքե-Գալստյանը Լիտվայում: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր՝ Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից |