Հայաստանի նախագահը ողջունել է բրիտանական պատվիրակության` Արցախ այցելելու որոշումը19 ապրիլի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ և անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին: Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Այցի շրջանակում Երևանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ և օգտակար, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |