Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի դեսպանը քննարկել են Վիրահայոց թեմի խնդիրները![]() 19 ապրիլի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ամենայն Հայոց Հայրապետը նորանշանակ դեսպանին մաղթեց արդյունավետ առաքելություն Հայաստանումª գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն համահունչ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև միջեկեղեցական հարաբերություններին և Վիրահայոց թեմի խնդիրներին` հույս հայտնելով, որ առկա այդ խնդիրները կգտնեն իրենց պատշաճ լուծումը: Իր հերթին Վրաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը հանդիպման համար, անդրադարձավ երկու ժողովուրդների բարեկամությանը: Զրույցի ընթացքում խոսվեց նաև Վրաստանի տնտեսական և հոգևոր կյանքի, ինչպես նաև երկու պետությունների համագործակցության մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |