Հրանուշ Հակոբյանը բարերար Սարգիս Բեդոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հրանուշ Հակոբյանը բարերար Սարգիս Բեդոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի հայկական «Դպրոցասեր» վարժարանի և «Սուրբ Մեսրոպ» նախակրթարանի սաներին:

Ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանի հովանավորությամբ «Դպրոցասեր» վարժարանի և «Սուրբ Մեսրոպ» նախակրթարանի ավարտական դասարանի սաներն ամեն տարի այցելում են Հայաստան, հաղորդակից լինում պատմական և մշակութային արժեքներին, մասնակցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին:

Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայ համայնքների մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման շրջանակներում ունեցած մեծ ավանդի համար նախարար Հրանուշ Հակոբյանը Սարգիս Բեդոյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---