Յոնի Պերես. Դարչինյանը սիրում է թելադրել պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում տեղի տալ20 ապրիլի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիացի բռնցքամարտիկ Յոնի Պերեսը խոստացել է հաղթել Վիկ Դարչինյանին թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մենամարտում, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին Լոս Անջելեսում: Բռնցքամարտիկը սկսել է պատրաստվել մենամարտին Կոլումբիայում և Սանտա Ֆե Սպրինգսում (ԱՄՆ): Նա արդեն մի շարք սպարինգներ է անցկացրել և պատրաստ է Դարչինյանի դեմ մենամարտին: «Ես գիտեմ, որ նա շատ ուժեղ և լավ մարզիկ է: Նա այնպիսի բռնցքամարտիկ է, որը թելադրում է պայքարի իր կանոնները, բայց ես չեմ պատրաստվում զիջել նրան և պետք է հաղթեմ»,- Պերեսի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: Պերեսը խոստովանել է, որ այդ վերջին և միակ պարտությունից հետո նա մտադիր է ամեն կերպ հասնել իր նպատակին. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ով աջակցել է ինձ իմ կարիերայի ընթացքում: Ապրիլի 24-ին ես հիանալի մարտ եմ անցկացնելու և ցույց եմ տալու երկրպագուներին լավագույնը, որին ընդունակ եմ»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |