Արցախը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Բաքուն կրկին ստեր է տարածում20 ապրիլի 2011 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ մամլո քարտուղար Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ իբր սահմանային միջադեպի արդյունքում հայկական կողմը վիրավորել է 2 ադրբեջանցի զինվորների: «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միջադեպի պատճառն ավելի լավ է փնտրել բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ, որը տիրում է Ադրբեջանի զինված ուժերում»,- նշել է Հասրաթյանը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Day.az-ը, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Թեյմուր Աբդուլովը հաղորդել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու արդյունքում վիրավորվել են ադրբեջանական բանակի զինվորներ Ֆազիլ Աբդուլաևը (1991 ծնվ.) և Էլիշան Իսֆանդիյարը (1990 ծնվ.):
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |