Հայաստանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունից

Հայաստանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել իրենց էներգետիկ քաղաքականության իրագործումից, Երևանում ապրիլի 20-ին հայտարարել է միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

«Մինչև երեկ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են այն մասին, որ իրավիճակը ճապոնական «Ֆուկուսիմայում» չի ազդելու հանրապետության էներգետիկ քաղաքականության իրագործման վրա: Ծրագրով նախատեսված է Հայկական ԱԷԿ նոր էներգաբլոկի շինարարություն և այն պետք է կառուցվի»,- ասել է նա:

Հայաստանը նախատեսում է կառուցել ԱԷԿ-ի նոր բլոկ մոտավորապես 1000 Մվտ հզորությամբ, և, մասնագետների տվյալներով, տվյալ նախագիծը կարող է արժենալ մոտավորապես 5 մլրդ դոլար: Այժմ գործող Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում: Այն շահագործման է հանձնվել 1976-ին, այժմ գործում է միայն երկրորդ բլոկը 407.5 Մվտ հզորությամբ: Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է գործել է մինչև 2016-ը: ԱԷԿ գործող էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի այն ժամանակ, երբ կկառուցվի նորը:

Երևանում ապրիլին տեղի է ունենալու նոր էներգաբլոկի շինարարության հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու են այն երկրները, կազմակերպությունները և իրավաբանական անձինք, որոնք շահագրգռված են լինելու Հայաստանի նոր ԱԷԿ-ում ներդրումներ կատարելու մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---