Տարած վիրահատություններից հետո Դավիթ Նալբանդյանը սաստիկ նիհարել է20 ապրիլի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը երկու վիրահատություններից հետո վերադարձել է կորտ և անցել թեթև մարզումների: Մեկ օրում նա երկու ինտենսիվ մարզում է անցկացնում և փորձում է վերականգնել մարզավիճակը: Ինչպես հայտնում է արգենտինահայ թենիսիստի երկրպագուների կայքը, պարզ է դարձել, որ նա բաց կթողնի Մադրիդի «Մասթերսը», հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Հռոմի «Մասթերսին», որը կանցնի մայիսի սկզբին: Թենիսիստի մամլո քարտուղար Բերնարդո Բալիերոն հայտարարել է, որ Նալբանդյանը վիրահատությունից հետո մեկ շաբաթ տենդով տառապեց, նրա ջերմությունը 38,5 էր: «Դավիթը սկսել է մարզումները անցած շաբաթ: Դուք կզարմանաք, տեսնելով նրան, նա շատ է նիհարել»,-ասել է Բալիերոն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |