Ադրբեջանը կրկին դժգոհ է եվրոպացիների այցերից Լեռնային Ղարաբաղ20 ապրիլի 2011 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արձագանքն Եվրախորհրդարանի պատգամավորների այցին Լեռնային Ղարաբաղ հարուցել է Ադրբեջանի ափսոսանքը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը լեհական Սեյմի Արևելյան գործընկերության մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ իր ելույթում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ նրա, չնայած նրան, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է և համագործակցությունն Ադրբեջանի ու Եվրամիության միջև ռազմավարական բնույթ է կրում, այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները միանշանակ և բացահայտ չեն սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Եվրախորհրդարանի պատգամավորները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, և Եվրամիությունն, իր հերթին, պաշտոնական վերաբերմունք չի հայտնում այդ այցերի վերաբերյալ»,-հայտարարել է Ադրբեջանի դեսպանը Լեհաստանում, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |