Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար հատկացվել է 120 մլն դոլար20 ապրիլի 2011 - 14:50 AMT PanARMENIAN.Net - 1993թ. ի վեր «b>Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով հատկացվել է 120 մլն դոլար: Այդ մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Բացի այդ, ըստ նրա, ևս 20 մլն դոլար կծախսվի մինչև 2016թ.՝ ապահովելու համար բոլոր նախատեսված միջոցառումներն, ուղղված անվտանգության բարձրացմանը: Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում, շահագործման է հանձնվել 1980թ. և կանգնեցվել է 1989թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Կրկին շահագործման է հանձնվել 1995թ. նոյեմբերին: Այսօր աշխատում է միայն երկրորդ բլոկը 407,5 ՄՎտ հզորությամբ, որը տալիս է Հայաստանում արտադրվող էներգիայի 40-50 տոկոսը: Ըստ փորձագետների, կայանը կարող է գործել մինչև 2016թ.: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |