Բակո Սահակյանը բրիտանացի խորհրդարանականներին շնորհակալ է Եվրոպայում Արցախը ճանաչելի դարձնելու համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով բոլոր տեսանկյուններից կարեւոր ու պահանջված:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---