Երևանյան օդի փոշին հասել է Արաբական երկրների անապատներից20 ապրիլի 2011 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքում և մերձակայքում մթնոլորտային օդում նկատվող դեղնավուն մշուշը պայմանավորված է Արաբական երկրների անապատներից քամու բերած ավազափոշիով, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Մթնոլորտային օդում որևէ այլ բաղադրիչի նորմայից գերազանցում չի դիտվել: Կատարվել է օդի նմուշառում, նորմայից փոշու գերազանցումը հայտնի կդառնա մի քանի ժամից: Մասնագետների նախնական գնահատումներով գերազանցումը կազմում է 2-2.3 անգամ, մինչդեռ վտանգավոր սահման է համարվում 30-40 անգամ գերազանցումը: Մասնագետների հավաստմամբ` մի քանի ժամից փոշին ծանրության հաշվին կնստի գետնին և մշուշը կվերանա: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նույնպես հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որևէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել, և հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որևէ վթարի հետևանք չէ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |