ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար. Աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայից20 ապրիլի 2011 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Չեռնոբիլի աղետը և «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը չեն նվազեցնում ատոմային էներգիայի նշանակությունը: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիո Ամանոն` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ միասին հանդես գալով Չեռնոբիլում կայացած մամլո ասուլիսում: Ամանոն ընդգծել է, որ աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայի օգտագործումից, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել միջուկային օբյեկտների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Երեկ Ուկրաինայում սկսվել են չեռնոբիլյան աղետի 25-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ: Կիևում կայացած համաժողովում դոնոր-երկրները խոստացել են տրամադրել 780 մլն դոլար Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորի համար պաշտպանիչ «սարկոֆագի» շինարարության համար, որը պայթել է 1986-ի ապրիլի 26-ին:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |