Հրազդանի գազանանոցի կենդանիները օգնության կարիք ունեն

Հրազդանի գազանանոցի կենդանիները օգնության կարիք ունեն

PanARMENIAN.Net - Հրազդանի կենդանաբանական այգու կենդանիների համար կազմակերպվել է դրամահավաք. վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում` սննդի, դեղորայքի եւ այլ պայմանների բացակայության պատճառով:

«Մեր կենդանիների անօգնական վիճակը դրդում է մեզ դիմել այս քայլին` խնդրելով համաքաղաքացիների օգնությունը: Քանի որ հիմա չունենք այցելուներ, կենդանիները ծանր վիճակում են հայտնվել, չունեն սնունդ, դեղորայք, վանդակների վերանորոգման խնդիրներ կան»,-ասաց գազանանոցի հիմնադիր տնօրեն Արմենակ Ավետիսյանը:

Նրա խոսքերով կենդանիների համար ամենավատ շրջանը ձմեռն է, քանի որ սննդի խնդիրներից բացի հարկ է լինում լուծել նաեւ ջեռուցման խնդիրը: «Ձմռանը բավարար պայմաններ չլինելու պատճառով կենդանիների թիվը զգալիորեն նվազել է. նախկինում եղել է 30 տեսակ 80 գլուխ կենդանի: Այս պահին գազանանոցում կա 20 տեսակի 40 գլուխ կենդանի: Ձմռան ամիսներին կորցրեցինք կենդանիների: Ցուրտը մեծապես վնասեց հատկապես ծովախոզուկներին. նրանց համար չկար անհրաժեշտ ջեռուցում»,-նշեց գազանանոցի տնօրենը:

Ա. Ավետիսյանի հավաստամամբ, թեեւ քաղաքապետարանը երբեմն օգնում է գազանանոցին, սակայն դա եւս բավական չէ: Կենդանաբանական այգին աշխատողներ չունի. կենդանիների հետ աշխատում են կամավորները:

Կենդանաբանական այգու ծախսերը հիմնականում հոգում են դրամահավաքների կամ բարերարների նվիրատվությունների օգնությամբ:

Օգնություն ցուցաբվերելու համար կարող եք նաև զանգահարել 094. 791. 307:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---