Հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում կնշեն գյուղատնտեսության աշխատողի օրը20 ապրիլի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանի հետ նախարարության համագործակցության հարցերը: Հանդիպման ընթացքում նախարարն առհասարակ կարևորել է երիտասարդ կադրերի խրախուսումն ու նրանց ընդգրկվածությունը Հայաստանի կառավարման համակարգում: «Ես առաջին քայլերն արդեն կատարել եմ: Գյուղատնտեսության փոխնախարարների պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ, ովքեր այս բուհ-ի շրջանավարտներն են, և պատրաստ եմ կրել պատասխանատվություն` չնայած վստահ եմ, որ արդյունքներն ավելի քան հուսադրող են լինելու», - ասել է նախարարը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, Հայաստանի պետական ագրարային համալսարանին գյուղատնտեսության նախարարի անունից կհատկացվի կրթաթոշակ, սահմանված խրախուսական երկու կրթաթոշակները կտրվեն ՀՊԱՀ-ի` լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՊԱՀ շրջանավարտների լավագույն գիտական աշխատանքները ֆինանսավորելու և արտադրությունում ներդնելու վերաբերյալ: Նախարարը հայտարարել է նաև հոկտեմբերի 3-րդ կիրակին գյուղատնտեսության աշխատողի օր հայտարարելու նախաձեռնության մասին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |