«Յունիբանկը» բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը20 ապրիլի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հաճախորդներին առավելագույն հարմարավետությամբ սպասարկելու համար «Յունիբանկի» «Հրազդան» մարզային մասնաճյուղը տեղափոխվել է նոր երկհարկանի շենք, որը գտնվում է Հրազդան քաղաքի գլխավոր և բանուկ խաչմերուկներից մեկում: Մասնաճյուղի նոր հասցեն է` ք.Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց, համար 8: Փոխվել է նաև մասնաճյուղի հեռախոսահամարը` (0223) 31376: Մասնաճյուղի տեղափոխումը նոր շենք իրականացվել է «Յունիբանկի» մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, համաձայն որի «Յունիբանկն» ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու մեծ թվով հաճախորդների օպերատիվ սպասարկումը, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը և կորպորատիվ միասնական չափանիշների ներդրումը: «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, Յունիստրիմ դրամական փոխանցումների իրականացում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, կոմունալ վճարումների ընդունում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ներկայումս «Յունիբանկն» ունի 34 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը միացված են տվյալների միասնական բազային և աշխատում են online աշխատակարգով: Այս տարի «Յունիբանկը» նախատեսում է բացել ևս 8 նոր մասնաճյուղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |