Հայաստանի դեսպանն ու Վրաստանի նախագահը քննարկել են հայ համայնքի խնդիրները20 ապրիլի 2011 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրների, ինչպես նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |