Orange-ի բաժանորդներն այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով20 ապրիլի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Orange-ը հայտարարեց Խոսենք կանխավճարային ծառայության սակագնային պլաններում մի շարք փոփոխությունների մասին, հաղորդում է Orange-ի մամլո ծառայությունը: Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդներն այսուհետ Հայաստանի և Արցախի այլ օպերատորների բաժանորդներին կզանգահարեն ավելի ցածր սակագներով: «Իմ ընկերները», «Իմ ժամանակը», և «Իմ համարները» և «Իմ երկիրը» սակագնային պլաններում այսուհետ ցանցից դուրս զանգերի և տեսազանգերի` ներառյալ Արցախի համարներին կատարված զանգերի մեկ րոպեի արժեքը նախկին 40 դրամի փոխարեն կլինի 35 դրամ: «Ստարտ» սակագնային պլանը վերանվանվել է «Իմ երկիրը», և վերջինիս բաժանորդները, ինչպես նախկինում, Երևանից, Գյումրիից և Վանաձորից դուրս գտնվելիս կարող են Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով: Փոփոխություններ են կատարվել նաև «Իմ համարները» սակագնային պլանում: Այսուհետ այս սակագնային պլանի բաժանորդները կարող են ընտրել 5 սիրելի հեռախոսահամար. 4-ը կարող են լինել Orange հեռախոսահամարներ, որոնց կարելի է զանգահարել 5 դրամ/րոպե սակագնով, իսկ մեկը կարող է լինել Հայաստանի կամ Արցախի ցանկացած այլ օպերատորի շարժական կամ ֆիքսված ցանցի հեռախոսահամար, որին կատարված զանգերը կարժենան 25 դրամ/րոպե: «Մեր սակագնային պլանների նպատակն է ունենալ անհատականացված առաջարկներ և այս բոլոր փոփոխությունները մեկ նպատակ ունեն. ավելի հարմարեցնել մեր սակագնային պլաններն առանձին բաժանորդների պահանջներին», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |