Ապրիլի 28-ին կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային 7-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին կմեկնարկի «Ազգային պատկերասրահ» միջազգային 7-րդ փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը կսկսվի Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները, որին կմասնակցեն դաշնակահարներ Հայկ Մելիքյանն ու Ջուլիետա Վարդանյանը, երգչուհի Հասմիկ Բաղդասարյանը, «Արս Լունգո» դուետը և հիմնադրամի կամերային նվագախումբը Արամ Թալալյանի ղեկավարությամբ:

Մայիսի 5-ին ելույթ կունենան «Հայաստանի պատանի տաղանդներ» խումբը, մայիսի 10-ին` ֆրանսիացի ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, մայիսի 18-ին` ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի հետ, մայիսի 25-ին ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը, (գալարափող) հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը:

Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն էՄարիամ Շահինյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---