Միջազգային փորձագետները կոչ են անում ընդլայնել Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունները20 ապրիլի 2011 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Երևանում տնտեսական մրցակցության խնդիրների քննարկում կայացավ Հայաստանի տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հրավերով Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից ժամանած միջազգային փորձագետների, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, քննարկումների գլխավոր թեման Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունների ընդլայնումն էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով: Փորձագետները ողջունեցին ՏՄՊՊՀ լիազորությունների ընդլայնումը, սակայն նշեցին հակամենաշնորհային մարմնին տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու իրավունքով օժտելու անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Ժողովը մերժել էր ՏՄՊՊՀ-ին այս լիազորությամբ օժտելու հարցը` այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումը կազմակերպել էր «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ (Twinning) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |