Եվրոպական դատարանն արդեն այս տարի կարող է Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել

Եվրոպական դատարանն արդեն այս տարի կարող է Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն արդեն այս տարվա ընթացքում կարող է Հին Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացման գործով վճիռ կայացնել: Համապատասխան հայցը Եվրոպական դատարան է ներկայացրել Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհուրդը:

«Մեր հայցն ընդունվել է: Մենք գտնում ենք, որ դատարանը կրկին կանդրադառնա մեզ գործի հետ կապված մի շարք հարցեր պարզելու համար: Դա երկար գործընթաց է, բայց մենք ակնկալում ենք, որ տարվա ընթացքում դատավորներն այդ հարցով վճիռ կկայացնեն: Բոլոր գործընթացները զարգանում են այդ ուղղությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արևմտյան Հայաստանի Հայերի ազգային խորհրդի նախագահ Արմեն Աբրահամյանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---