Արցախում հայ երիտասարդության համար վրանային ճամբար կբացվի

Արցախում հայ երիտասարդության համար վրանային ճամբար կբացվի

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը և «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի և հայ Սփյուռքի երիտասարդությանը հրավիրում են մասնակցելու վրանային ճամբարին, որը կբացվի հուլիսի 16-ից 26-ը Արցախում: Ճամբարի շրջանակներում կկազմակերպվեն արշավներ, նախնական ռազմական գիտելիքների ուսուցում, ռազմարվեստի տիրապետում, ինչպես նաև քննարկումներ Հայաստանի ներկայի և ապագայի մասին:

Ճամբար կայցելեն հայտնի ազգային, հասարակական գործիչներ և մտավորականության ներկայացուցիչներ:

Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներով` sardarapatsharzhum@gmail.com, hsavzyan@gmail.com:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---