ՊրոԿրեդիտ Բանկը ներդնում է «Պրո+» կուտակային ավանդի նոր ծառայությունը21 ապրիլի 2011 - 11:09 AMT PanARMENIAN.Net - ՊրոԿրեդիտ Բանկը, ընդլայնելով իր ծառայությունների ցանկը, ներկայացնում է նոր կուտակային ժամկետային ավանդ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Պրո+» կուտակային ավանդը խնայողությունների խթանման այլընտրանքային տարբերակ է, որը հնարավորություն է տալիս առավելագույն հարմարավետությամբ կուտակել աստիճանաբար՝ հաշվին կատարելով անսահմանափակ մուտքագրումներ: Ավանդի գործողության ժամկետը 3-ից 18 ամիս է, նվազագույն ներդրվող գումարը՝ 40 հազ. ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/Եվրո: Կուտակային նոր ավանդի ներդրմամբ՝ ՊրոԿրեդիտ Բանկն իր առաքելությանը համահունչ խրախուսում է Հայաստանում խնայողական մշակույթի զարգացումն ու կայացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |