Վահրամ Աթանեսյան. ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կնախապատրաստեն նախագահների հանդիպումը![]() 21 ապրիլի 2011 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կնախապատրաստեն երեք երկրների նախագահների ամռանը կայանալիք հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ըստ նրա, ոչ մի արմատական փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշման մեջ տեղի չի ունենա: «Վերջերս պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել: Ուստի, ասել, թե բեկում է լինելու, չի կարելի: ԵԱՀԿ ՄԽ ապրիլի 14-ի վերջին հայտարարության մեջ ասվել է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն հիմնարար սկզբունքները և սկսեն աշխատել համապարփակ խաղաղ պայամանգրի վրա: Սակայն, ես չեմ տեսնում, որ ինչ-որ բան արվի այդ ուղղությամբ»,-ասել է Աթանեսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |