Հանքերի սեփականատերերը ստիպված կլինեն փոխել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողերի կարգը![]() 21 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ի նիստում որոշել է «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել լրացումներ: Ինչպես հայտնել է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն, այս որոշումով նախատեսվում է հողերի կարգի փոփոխություն այն սուբյեկտների համար, որոնք գործում են լեռնահանքային արդյունաբերությունում և որոնք հանքերի շահագործման իրավունք են ստացել այլ նշանակություն ունեցող հողամասերում: Ըստ նրա, օբյեկտիվության գործոնն այստեղ բյուրոկրատական քաշքշուկն է, կապված փաստաթղթերի շրջանառության մեջ: Այդ առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հանքերը շահագործող 500 սուբյեկտների մեծ մասը չեն փոխել գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասերի կարգը, որի արդյունքում տուժում են տեղական ինքնակառավարման մարմինները: «Մենք հնարավորություն ենք տալիս այդ սուբյեկտների արագացված ընթացակարգով դիմել տարածքային կառավարման նախարարություն և փոխել օգտագործվող հողերի կարգը, որի արդյունքում երկու ամսում կտրուկ կաճեն ՏԻՄ բյուջեները»,-ասել է նա: Նա հույս է հայտնել, որ այդ գործին կնպաստի նաև ՀՀ «Ընդերքի մասին» օրենքի ընդունումը»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, լեռնահանքային արդյունաբերությունը պետք է բերվի օրինական դաշտ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |