Աշոտյանը Ռումինիայում. Բաքվին հաճոյացողների կարծիքը չի ազդի Արցախի ճակատագրի վրա21 ապրիլի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռումինիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 21-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի կրթության և գիտության նախարար Դանիել Ֆուներիուի հետ, որից հետո երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի ընթացքում ռումինացի լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե ինչպես նա կմեկնաբանի Ռումինիայի նախագահի Բաքվում կատարած հայտարարությունը և ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քաչարյանի պատասխանը և արդյոք նա այդ հայտարարությունը չի դիտարկում որպես խոչընդոտ՝ կրթության և գիտության ոլորտում հայ-ռումինական համագործակցության համար: Նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ հայ-ռումինական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում խարսխված են ոչ թե աշխարհաքաղաքական և տնտեսական շահերի վրա, այլ՝ քաղաքակրթական նմանությունների և ընդհանրությունների վրա: Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը Մինսկի խմբի մոտեցումներին համաձայն՝ հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ ինքնորոշման, խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից, վաղուց կայացրել է իր որոշումը և որևէ կարծիք, որը հակասում է Ղարաբաղի ժողովրդի այդ որոշմանն ու միջազգային հանրության դիրքորոշմանը և արված է Ադրբեջանի իշխանությանն հաճոյանալու համար, չի կարող ազդել Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի վրա: «Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական հայտարարություն կարող էր անել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: «Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ'Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |